ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են ռմբակոծել Իրանի միջուկային օբյեկտները. Daily Mail
copy image url

ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են ռմբակոծել Իրանի միջուկային օբյեկտները. Daily Mail

Արտաքին 2 շաբաթ առաջ - 21:33 02-04-2025
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են ռմբակոծել Իրանի միջուկային օբյեկտները, ըստ News.am-ի՝ հայտնում է բրիտանական «Daily Mail»-ը։

Բրիտանական պարբերականի հոդվածագիր Դեն Հոդջիսը հաղորդում է, որ իրեն այդ մասին անանուն մնալու պայմանով հայտնել են Իսրայելի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ։

«Ես այժմ գտնվում եմ Թել Ավիվում, և քաղաքական, ռազմական ու դիվանագիտական մի շարք աղբյուրներ հայտնում են, որ Միացյալ Նահանգները և Իսրայելը պատրաստվում են հարված հասցնել Իրանին, որը մեկընդմիշտ վերջ կդնի միջուկային զենքի ստեղծման սպառնալիքին»,- նշում է հոդվածագիրը։

Նրա խոսքով՝ Իրանի միջուկային օբյեկտներին ռազմական հարված հասնելու սպառնալիքներ նախկինում էլ են հնչել, սակայն այժմ հստակ ապացույցներ կան, որ այս անգամ և՛ ԱՄՆ-ն, և՛ Իսրայելը մտադիր են անել ավելին, քան ընդամենը սուր ճոճելը։

Իսրայելցի բարձրաստիճան մեկ այլ դիվանագետ էլ ասել է բրիտանական պարբերականի թղթակցին, որ իրենց տեսանկյունից՝ այժմ լավագույն պահն է Իրանին հարված հասցնելու համար, քանի դեռ Թրամփն է Սպիտակ տան ղեկավարը։ «Ավելի լավ հնարավորություն այլևս չի լինի»,- պնդել է պաշտոնյան։

«Մեկ շաբաթ առաջ ԱՄՆ-ը երեք B2 «Spirit» տիպի անտեսանելի ռմբակոծիչներ տեղակայեց Հնդկական օվկիանոսում՝ Դիեգո Գարսիա կղզում գտնվող ամերիկա-բրիտանական ռազմաբազայում՝ հասցնելով իր ռմբակոծիչների ընդհանուր հզորությունը 7-ի։ Դա կարևոր քայլ է, քանի որ հազվադեպ կարելի է տեսնել նման ռմբակոծիչների այդքան մեծ կուտաակում, որոնցով հնարավոր է հարվածել Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտներին»,- հավելում է հոդվածագիրը։

Պարբերականը նաև նկատում է՝ նախորդ ամիսներին Իսրայելը քայլ առ քայլ «մաքրել է» ճանապարհին եղած պատնեշները՝ պատրաստվելով օդային լայնամասշտաբ հարձակման անցնել։

«Նախորդ տարի մենք 3-4 անգամ հարվածներ ենք հասցրել Եմենին, երեք անգամ օդային հարձակում ենք գործել Իրանի վրա՝ շարքից հանելով հակաօդային պաշտպանության համակարգերի զգալի մասը, որոնք տեղակայված էին Սիրիայում և Իրաքում։ Դրանք հիմնական խոչընդոտն էին Իրանին հարվածելու ճանապարհին»,- հոդվածագրի հետ զրույցում ասել է Իսրայելի ռազմական պաշտոնյաներից մեկը։


Ամենից շատ դիտված