Խմելու ջուրը նստվածքով է, երբեմն էլ՝ մուգ երանգով․ Ամոջում բնակիչները դժգոհում են

Ներքին Տեսանյութ 2 շաբաթ առաջ - 19:45 02-04-2025
Ալավերդի խոշորացված համայնքի Ամոջ բնակավայրը Օձունից հեռու է մոտ մեկ կիլոմետր: Հազիվ մինչեւ 200 բնակիչ ունեցող բնակավայրում խմելու ջրի ներքին ցանցը նորոգման կարիք ունի: Ջուրը ստանում են բնական աղբյուրներից, իսկ տարիների ընթացքում մաշված խողովակներով այն բնակիչներին է հասնում նստվածքով ու երբեմն մուգ երանգով: Երբեմն նաեւ աղբյուրները բարակում են ու բնակավայրում առհասարակ խմելու ջրի պակաս է զգացվում:

Բնակիչներին մտահոգող այս հարցն առայժմ պատկան մարմինների ուշադրությունից դուրս է, այնինչ ասում են՝ ջրի որակի պարբերաբար ստուգումը կարեւոր հարց է:

Ամենից շատ դիտված