Բանկային և վարկային կազմակերպությունների աշխատակիցներին արգելվում է հաճախորդների հետ կապի մեջ մտնել WhatsApp-ով, Viber-ով
copy image url

Բանկային և վարկային կազմակերպությունների աշխատակիցներին արգելվում է հաճախորդների հետ կապի մեջ մտնել WhatsApp-ով, Viber-ով

Ներքին 2 շաբաթ առաջ - 18:15 02-04-2025
Արթուր Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մինչ Հայաստանում քաղաքացիները բողոքում են, թե՝ բանկերը բավարար չեն պաշտպանված, որի հետևանքով իրենց օգտահաշիվները կոտրվել են ու իրենց անունով մեծ պարտքեր ու վարկեր են ձևակերպվել, Ռուսաստանում ուժի մեջ է մտել «Ինֆորմացիոն և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների միջոցով իրականացվող իրավախախտումների դեմ հակազդման պետական տեղեկատվական համակարգի ստեղծման մասին» թիվ 01.04.2025 № 41-ФЗ օրենքը։

Օրենքով, մասնավորապես, բանկային և վարկային կազմակերպությունների աշխատակիցներին արգելվում է հաճախորդների հետ կապի մեջ մտնել՝ օգտագործելով օտարերկրյա կապի միջոցներ (այսինքն՝ ամեն տեսակ WhatsApp, Viber և այլն)»։