Թուրք լրագրող Ջան Աթաքլըն իր սյունակում գրել է, որ Թուրքիայի և «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի» (YPG) միջև կնքվել է հրադադարի համաձայնագիր: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Լուրերը տարածվել են նաև YPG-ին մոտ և քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
Սիրիայում «Ժողովրդավարական միասնություն կուսակցության» (PYD) վերահսկողության ներքո գտնվող տարածքից հրապարակվող մեդիա կազմակերպությունը ևս տարածել է այս լուրը:
«Ռոժավայում YPG-ի պաշտպանության նախարարությունը և Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի երաշխավորությամբ Ադանայի Ինջիրլիքի ռազմաբազայում խաղաղության և հրադադարի համաձայնագիր են ստորագրել»: