ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրի համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները
copy image url

ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրի համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները

Ներքին 2 շաբաթ առաջ - 14:12 31-03-2025
Թիվ 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ամփոփել է Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությոնների նախնական արդյունքները` բոլոր 82 տեղամասերից:

Ընտրողների հիմնական ցուցակի ընդհանուր թիվը` 111 236

Քվեարկության օրն ընտրական տեղամասերում կազմված լրացուցիչ ցուցակների ընտրողների թիվը՝35

Ընտրողների ընդհանուր թիվը՝ 111 271

Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 47 443

Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը՝ 115 100

Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը՝ 8 200

Ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների ընդհանուր թիվը՝ 47 431

Ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը՝ 880

Ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը՝ 48 311

Չօգտագործված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը՝
8 137

Չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը՝
67 678

Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 624: