Գեղարքունիքում հայտնի են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
copy image url

Գեղարքունիքում հայտնի են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Ներքին 3 տարի առաջ - 11:29 06-12-2021

Գեղարքունիքի մարզի թիվ 19,20,21 տարածքային ընտրական հանձնաժողովներում ամփոփվել են 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են այս տարածքային ընտրական հանձնաժողովներից, մարզում ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 44,20 տոկոսը։ Նախնական արդյունքներով՝ ձայները բաշխվել են հետեւյալ կերպ։ Մարտունի խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շահել է ձայների 62,42 տոկոսը։ Երկրորդ տեղում «Ալաշկերտ» դաշինքն է՝ ձայների 21,73 տոկոսով։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը տրվել է ձայների 6,59 տոկոսը, «Արդար Հայաստան» կուսակցությանը՝ 4,39, «Ապրելու երկիր» կուսակցությանը՝ 3,71, Հայաստանի կոմունիստական կուսակցությանը՝ 1,14 տոկոսը։

Գավառ խոշորացված համայնքում «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքը շահել է ձայների 52,31 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 40, 21, «Մեր համայնքը» դաշինքը՝ 7,43 տոկոսը։

Սեւան խոշորացված համայնքում առաջատարը «Սարգիս Մուրադյան» դաշինքն է՝ շահած ձայների 79,02 տոկոսով։ Երկրորդ տեղում ՀՅԴ կուսակցությունն է՝ 11,44 տոկոսով։ «Հանրապետություն» կուսակցությունը շահել է 9,53 տոկոս ձայն։

Վարդենիս խոշորացված համայնքում առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որի օգտին տրվել է ձայների 46,11 տոկոսը։ «Ահարոն Խաչատրյան» դաշինքը շահել է ձայների 37,36, «Միասնական Վարդենիս» դաշինքը՝ 16,51 տոկոսը։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի