7 տարվա մեջ ունենք հետևյալը. գեթ 1 քառակուսի մետր չի կառուցել ՔՊ-ն Գյումրիում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռուբեն Մխիթարյանը:
«Դրա համար, երբ 1 մանկապարտեզ են բացում, նախարարներից բռնած՝ գալիս են բացմանը, անգամ Փաշինյան Նիկոլն է անձամբ գալիս: Օրինակ՝ ի՞նչ կարող էին անել իրենք Գյումրիի համար:
Կառավարական ամառանոցների սպասարկումը եթե 7 տարվա համար իրենց տված տվյալներով հաշվարկենք, մոտ 8 մլն դոլար է գալիս + 2 մլն դոլարը, որով վերանորոգեցին: Այդ 10 մլն դոլարով կարելի էր Գյումրիում կառուցել մոտ 80 քառակուսի մետրանոց 400 բնակարան, այսինքն՝ 400 ընտանիք տնակներից կտեղափոխվեր:
Բոլոր նախարարությունների տարեկան պարգևավճարները մոտ 20 մլն դոլար է, դա նշանակում է 80 քառակուսի մետրանոց 800 բնակարան: Եթե 1 տարի պարգևավճար չստանային «ուսապարկերը», Գյումրին կունենար 800 բնակարան»,- ասաց նա: