Մի քանի օր է՝ Դիլիջանի ոլորաններում տապալված եղևնիները դեռ ճանապարհին ընկած են. shamshyan.com
copy image url

Մի քանի օր է՝ Դիլիջանի ոլորաններում տապալված եղևնիները դեռ ճանապարհին ընկած են. shamshyan.com

Ներքին 3 շաբաթ առաջ - 14:35 28-03-2025
Արդեն մի քանի օր է՝ Երևան-Սևան-Իջևան ճանապարհի՝ Դիլիջանի ոլորանների որոշ հատվածներում երթևեկությունը որոշ վարորդների համար դարձել է փորձադաշտ:

Մի քանի օր առաջ ուժեղ քամու հետևանքով Դիլիջանի ոլորաններում մեծ թվով տապալված ծառեր, չգիտես ինչու, պատկան մարմինների անգործության հետևանքով դարձել են վտանգավոր:

Ծառերի մեծ մասը հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում, ու եթե ցերեկային ժամերին վարորդնեը կարղ են նկատել տապալված ծառերը, ապա գիշերը, երբ փողոցի արտաքին լուսավորությունը անջատվում է, հնարավոր է երթևեկությունը վարորդների համար դառնա պատուհաս. ավտոմեքենաները կբախվեն տապալված ծառերին, ինչն էլ կահնգեցնի ավտովթարների:

Ով է պատասխան տալու այս անգործության համար՝ Տավուշի մարզպետարանը, Դիլիջանի քաղաքապետարանը, Շրջակա միջավայրի նախարարությունը թե «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, դեռևս հստակ չէ, բայց որ պետք է հրատապ այդ տապալված ծառերը հեռացվեն ճանապարհից, դա ակնհայտ է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված