Էս շենքի կառուցումն էլ է վնաս բնությանը, ճանապարհներին էլ, քաղաքինն էլ, պիտի անտառվերականգնում լինի
«Հիշո՞ւմ եք նախկինում Կառավարության նիստում քննարկել ենք, որ դեպի Երևան բերող հիմնական մայրուղիներին զուգահեռ պիտի զարգացնենք զուգահեռ մայրուղիները, որ Սևանից Երևան գալու կամ Հրազդան գնալու այլընտրանքային ճանապարհներ ունենան մարդիկ»,- կառավարության նիստում հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ճանապարհի կառուցումն արդեն իսկ վնաս է բնությանը, ցանկացած ճանապարհի կառուցում վնաս է բնությանը, այս շենքի կառուցումն էլ է վնաս բնությանը, քաղաքների կառուցումն էլ է վնաս բնությանը․ պետք է ճիշտ բալանս գտնել, որ բնությանն էլ անդառնալի վնասներ չհասցվեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Գործադիրի անդամները քննարկում էին Աշտարակ քաղաքի միջով անցնող միջպետական նշանակության ճանապարհի շուրջ 4 կմ հավածի և այդ ճանապարհից սկիզբ առնող 1․6 կմ ընդհանուր երկարությամբ ուղիների հիմնարոգման ծրագիրը։
Մանրամասները՝ տեսանյութում։