Փաշինյանը արհամարհեց Հովիկ Աղազարյանին և չպատասխանեց նրա հարցին

Ներքին Տեսանյութ 3 շաբաթ առաջ - 19:12 26-03-2025
Այսօր ԱԺ կաառավարություն հարցուպատասխանին Հովիկ Աղազարյանն իր հարցն ուղղեց Նիկոլ Փաշինյանին․ «Խաղաղության պայամանգրի նախագծի վերջնական տեքստի հետ կապված վերջին երկու հոդվածներից մեկը վերաբերում էր նրան, որ կողմերը պարտավորվում են հետ կանչել դատական հայցերը միջազգային դատարաններից։ Հնարավո՞ր է, որ ունենանք այսպիսի իրավիճակ. ադրբեջանական կողմը հետ կանչի դատական հայցերը, մենք հետ կանչենք դատական հայցերը, և դրանից հետ Բաքվում ընթացող «դատավարության» արդյունքների հիման վրա ադրբեջանական կողմը նոր հայցեր ներկայացնի»։

Փաշինյանը, սակայն, չպատասխանեց նրա հարցին, ինչից հետո Աղազարյանը հետաաքրքրվեց՝ կարո՞ղ է արձագանքել․

«Ես պատասխանից բավարարաված եմ, շատ լավ պատասխան էր, արձագանքե՞մ․․․ Ձեր «պատասխանը» երբեք այդքան խոսուն չէր եղել․․․ Կխնդրեի կարդաք ձեր «Երկրի հակառակ կողմը» գրքի այն հատվածը, որը խմբակցության նիստերից մեկի ժամանակ ես մեջբերել եմ»։

Ամենից շատ դիտված