Այսօր՝ մարտի 26-ին, Oragir.News-ն ահազանգ է ստացել Չարբախի բնակիչներից, ովքեր հայտնում են, որ Շարուրի փողոցում երկար ժամանակ է՝ մեծ փոս է գոյացել՝ ստեղծելով լուրջ խնդիր վարորդների համար։
Երևանում ճանապարհների երթևեկելի հատվածներում հաճախ են փոսեր առաջանում, սակայն Շարուրի փողոցում գոյացած այս փոսը տևական ժամանակ մնում է բաց, ավտոմեքենաներն ընկնում են այդ փոսի մեջ ու կոտրվում։ Բնակիչները փորձել են այն ծածկել, լցնելով հող, ծառերի ճյուղեր և տեղադրելով պլաստմասե վահանակ, ինչի հետևանքով տպավորություն է ստեղծվել, թե այդտեղ ինչ-որ մեկին են հուղարկավորել։
Թե ինչպես և ինչու է փոսն առաջացել՝ դեռևս պարզ չէ, սակայն ակնհայտ է, որ սա Երևանի քաղաքային իշխանությունների չարդարացված անտարբերության արտահայտությունն է։
