Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորական Վյաչեսլավ Կլույևը հայտարարել է, որ ժամանակակից ամուսնալուծությունների մեջ հիմնական մեղավորները կանայք են։ Այս մասին գրում է CHP Russia-ն։
Նրա խոսքով՝ շատ կանայք դեռ ամուսնության ընթացքում ուսումնասիրում են, թե ինչպես պետք է բաժանեն գույքը և որքան գումար է հնարավոր ստանալ նախկին ամուսնուց։
Նա պնդում է, որ ինտերնետը սովորեցրել է նրանց, թե ամուսնալուծությունից հետո անպայման կստանան երեխաների խնամակալություն, ալիմենտ և պետական նպաստներ, ինչի պատճառով կանայք ավելի հանգիստ են գնում ամուսնալուծության՝ չվախենալով հետևանքներից։