TikTok սոցիալական հարթակը ջնջել է «chubby filter» անվամբ ֆիլտրը, որն արհեստական բանականության օգնությամբ մարդուն նկարում գիրացնում էր։ Այս մասին գրում է New York Post-ը։
Ֆիլտրը շատ հայտնի էր դարձել , բայց միաժամանակ նաև քննադատության ալիք էր բարձրացրել։ Օգտատերերը նշել են, որ այն ծաղրում է մարդկանց արտաքին տեսքը, նվաստացնում է գեր մարդուն և մարդու արժևորման չափանիշ դարձնում է նիհարությունը։
TikTok-ը սկսել է հեռացնել այդ ֆիլտրով ստեղծված տեսանյութերը և արգելափակում է դրանց հասանելիությունը դեռահաս օգտատերերի մոտ։