Այսօր՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Արցախի փողոցում՝ «Մեդլայն» կլինիկայի հարևանությամբ, բախվել են Mazda և Chevrolet մակնիշի ավտոմեքենաները։
Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել են «Մեդլայն» ԲԿ։