Ուղիղ եթեր

3 մեքենա, կանխիկ գումար, 27 մլն եկամուտ․ ուրիշի տանը ապրող Արմեն Խաչատրյանի ընտանեկան ունեցվածքը

Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 19:35 21-03-2025
Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ունեցվածքի այն մասը, որը տեղ է գտել նրանց հայտարարագրերում։

Այսօր ուսումասիրել ենք ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի, նրա կնոջ՝ Մարիամ Մինասյանի և չափահաս զավակների՝ Սյուզան և Էդուարդ Խաչատրյանների 2023 թվականի հայտարարագրերը։

ՔՊ-ական պատգամավորն անշարժ գույք չի հայտարարագրել։ Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 1986 թվականի արտադրության VAZ մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է դեռևս 2007 թվականի մարտի 23-ին։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։

Խաչատրյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 951․288 դրամ և 0․65 դոլար, տարեվերջին՝ 954․297 դրամ։ Կանխիկ միջոցներ Խաչատրյանը չի ունեցել։ Իշխանական պատգամավորի տարեկան եկամուտները կազմել են 14 մլն 201․716 դրամ, որից 11 մլն 453․100 դրամը Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է, 1․991․100 դրամը՝ կենսաթոշակը, իսկ 757․516 դրամ ՀՀ Ֆինանսների նախարարությունից ստացած այլ եկամուտը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 14 մլն 558․577,38 դրամ։ Խաչատրյանն իր եկամուտներից 14․425 դոլար՝ 5 մլն 602․237,25 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։

Պատգամավորի կինը՝ Մարիամ Մինասյանը, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։ Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 159․500 դրամ, տարեվերջին՝ 538․798 դրամ։ Մինասյանն ունեցել է նաև 2 մլն դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։ Վերջինիս տարեկան եկամուտը կազմել է 5 մլն 197․620 դրամ, որը ԿԳՄՍՆ ենթակայության ներքո գործող Երևանի պետական հումանիտար քոլեջից ստացած աշխատավարձն է։

Պատգամավորի չափահաս դուստրը՝ Սյուզան Խաչատրյանը, նույնպես շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։ Վերջինիս բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 3813․1 դրամ, տարեվերջին՝ 4656 դրամ։ Նա ունեցել է նաև 500 հազար դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։ Հաշվետու տարում պատգամավորի դուստրը եկամուտներ ու ծախսեր չի հայտարարագրել։

Պատգամավորի որդին՝ Էդուարդ Խաչատրյանը, անշարժ գույք չի հայտարարագրել, սակայն նա 90 օրից ավելի տիրապետում է Երևանում գտնվող մի առանձնատան, որի սեփականության իրավունքն իրեն չի պատկանում։ Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2015 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2019 թվականի հոկտեմբերի 10-ին։

Բացի այդ, 2023-ի ապրիլի 6-ին նա 2 մլն 250 հազար դրամով գնել է նաև 2016 թվականի արտադրության FORD մակնիշի ավտոմեքենա։ Տարեվերջին 2 մեքենաներն էլ պահպանվել են։ Էդուարդ Խաչատրյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 1 մլն 707․666 դրամ, որը տարեվերջին զրոյացվել է։ Նա նույնպես ունեցել է 2 մլն դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։

Պատգամավորի որդու տարեկան եկամուտները կազմել են 7 մլն 863․955 դրամ, որից 5 մլն 579․714 դրամը ՀՀ Փորձագիտական կենտրոնից, 30․883 դրամը՝ Կապիտալ Ասեթ Մենեջմենթ ՓԲԸ-ից ստացած աշխատավարձն է, 1․5 մլն դրամը ոմն Բագրատ Հակոբյանից ստացածը փոխառությունը, իսկ 753․358 դրամը Պետական եկամուտների կոմիտեից ստացած այլ եկամուտը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 43 մլն 102․000 դրամ։ Վերջինս իր եկամուտներից 6 մլն դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան