Մամուլը պարբերաբար անդրադառնում է Վերին Լարսի, Սադախլո եւ Բագրատաշեն անցակետերում բեռնատարների կուտակված հերթերին: Վարորդները շարունակում են դժգոհել մաքսային անցակետերի աշխատանքից:
Բագրատաշեն-Սադախլո անցակետում սահմանը հատելու իրենց հերթին սպասող վարորդները դժգոհում են, որ վերջին օրերին բեռնատարների կուտակումներ են վրացական կողմում, ու դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նախկինում ոչ բոլոր մեքենաներն էին անցնում վրացական ռենտգեն սարքով, հիմա՝ բոլոր, նաեւ դատարկ մեքենաներն են անցնում սարքով, ինչն էլ հերթերի պատճառ է դառնում։
Վարորդները դժգոհում են, որ նախկինում Լարսի անցակետում էին հայ վարորդների նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերում, իսկ վերջին օրերին՝ նաեւ վրացական կողմում։