ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում իրավիճակը թեժացավ, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձավ երեկ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կողմից լրագրողին վիրավորելուն՝ նշելով, որ դա խայտառակ և անթույլատրելի երևույթ էր:
«Պետք է այդ դեպքը ունենա իր արձագանքը: Դիմում եմ լրագրողներին՝ բավական է հանդուրժեք ԱԺ-ում ձեր դեմ ուղղված հարձակումները, բոյկոտե՛ք Անդրանիկ Քոչարյանին, այն պատգամավորներին, որոնք ձեզ վիրավորում են: Դիմում եմ լրագրողական կազմակերպություններին՝ բավական է ձեններդ կտրած նստեք: Այս ամենը վաղը հանգեցնելու է շատ ավելի տոտալիտար մի համակարգի»,- ասաց Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում