ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 18-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցից առաջ ռուսական բիզնեսին «հասկացրել է», որ Ուկրաինայի հետ պատերազմում խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքում չպետք է սպասել, գրում է Faridaily-ն՝ վկայակոչելով երեք աղբյուրներ։
Պուտինը գործարարների հետ զրուցել է Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության համագումարի փակ նիստում, որը տեղի է ունեցել նույն օրը, երբ տեղի է ունեցել հեռախոսազրույցը։
«Նախագահը մեզ խորհուրդ տվեց միամիտ չլինել և հասկանալ, թե որքան մարդ և շահեր են ներգրավված այն գործընթացներում, որոնք այժմ տեղի են ունենում»,- Faridaily-ին ասել է հանդիպման մասնակիցներից մեկը:
Մեկ այլ աղբյուրի համաձայն, որը նույնպես ներկա էր հանդիպմանը, Պուտինը կարծում է, որ ԱՄՆ-ն և Արևմուտքը «դեռ կմտածեն, թե ինչպես ճնշում գործադրեն մեզ վրա, նույնիսկ եթե պատժամիջոցները չեղարկվեն»։