Մոսկվան պատրաստակամություն է հայտնել նպաստելու ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքմանը. ՌԴ ԱԳՆ
copy image url

Մոսկվան պատրաստակամություն է հայտնել նպաստելու ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքմանը. ՌԴ ԱԳՆ

Ներքին 1 շաբաթ առաջ - 17:29 12-04-2025
Ապրիլի 12-ին Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում կայացել ՌԴ ԱԳ նախարար Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հանդպումը։ Հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Նախարարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի շուրջ։ Նշվել է 3+3 Տարածաշրջանային համագործակցության պլատֆորմի շրջանակներում փոխգործակցության շարունակականության, ինչպես նաև Կասպյան հնգյակի աշխատանքի ակտիվացման կարևորությունը։

Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ նպաստելու ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացին և խաղաղության պայմանագրի կնքմանը։ Ընդգծվել է 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի ողջ շրջանակի իրականացման անհրաժեշտությունը։

Ամենից շատ դիտված