ԵՄ-ն դատապարտում է Գազայում հրադադարի խախտումը․ Կայա Կալլաս
copy image url

ԵՄ-ն դատապարտում է Գազայում հրադադարի խախտումը․ Կայա Կալլաս

Արտաքին 1 ամիս առաջ - 23:41 18-03-2025
Եվրամիությունը դատապարտում է Իսրայելի կողմից Գազայում հրադադարի խախտումը և կոչ է անում Թել Ավիվին դադարեցնել ռազմական գործողությունները։ Այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի հայտարարության մեջ։

«ԵՄ-ն դատապարտում է Գազայի հատվածում հրադադարի խախտումը և իսրայելական ավիահարվածների հետևանքով խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների մահը։

ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները և կրկին կոչ է անում ՀԱՄԱՍ-ին անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին: ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և վերսկսել մարդասիրական օգնության և էլեկտրաէներգիայի անարգել մուտքը Գազայի հատված»,- ասվում է հայտարարության մեջ։

Կալլասը նաև ասել է, որ «Ռաֆահի անցակետը փակ է մինչև հետագա ծանուցումը»։

Ամենից շատ դիտված