Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը հրաժարական է տվել
copy image url

Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը հրաժարական է տվել

Արտաքին 9 ամիս առաջ - 13:57 15-07-2024
Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը և երկրի կառավարությունը հրաժարական են տվել, բայց կշարունակեն աշխատել մինչև նոր կաբինետի ձևավորումը։ Այս մասին հայտնում է էստոնական ERR պորտալը։

Առավոտյան երկրի կառավարությունը գումարել է արտահերթ նիստի, որի ժամանակ հրապարակվել է այս որոշումը։

Կալասը հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Ալար Կարիսին։ Այս որոշման պատճառն այն է, որ նա առաջադրվել է որպես ԵՄ դիվանագիտության ղեկավարի թեկնածու՝ Ժոզեպ Բորելի փոխարեն։

Էստոնիայի կառավարության ղեկավարի պաշտոնը կարող է զբաղեցնել Էստոնիայի կլիմայի հարցերով նախարար Քրիստեն Միխալը։

Ամենից շատ դիտված