Ռուսաստանում ուսանողին տուգանել են 3300 դոլար՝ այն բանի համար, որ նա իր սոցցանցի էջում պահպանել է 7 տարի առաջվա՝ դեռ դպրոցական տարիների նկարներ, որոնցում պատկերված է ԼԳԲՏ-ի խորհրդանիշ ծիածանագույն դրոշը։ Այս մասին գրում է Novaya Gazeta-ն։
Ռուսաստանում օրենքները գնալով ավելի են խստացնում՝ արգելելով ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզը, հատկապես՝ համացանցում: