Google-ի ռուսական մասնաճյուղը Ռուսաստանում սնանկ է ճանաչվել։ Հեռուստաալիքներին Google-ի ռուսական ստորաբաժանման պարտքի չափը կազմել է աստղաբաշխական 1 սեկստիլիոն դոլար։
Այս մասին հայտնել է սնանկության գործով կառավարիչ Վալերի Տալյարովսկին, գրում է RIA-ն։
Նրա խոսքով՝ սնանկության գործով պահանջների գրանցամատյանում արդեն մուտքագրվել է 20 զրո ունեցող թվի չափով պարտքը, որը հսկայական թիվ է, և այդքան գումար նույնիսկ ողջ Ռուսաստանի բյուջեում չկա։ Ընդհանուր առմամբ ցուցակը պարունակում է 18 պահանջ 16 պարտատերերից։