Ու՞ր են «կորել» շինարարները. ալավերդցիները ստիպված են քայլել քարուքանդ մայթերով

Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 13:50 17-03-2025
2023-ին սկսված՝ Մ6-Սարահարթ-Սանահին-Ակներ 10 կիլոմետր երկարությամբ ճանապարհի վերակառուցման աշխատանքները գրեթե ավարտված են: Երկեշրտ ասֆալտը վաղուց է տեղադրված, սակայն որոշ աշխատանքներ այդ թվում՝ կանգառների ու մայթերի կառուցման՝ դեռեւս ավարտված են: Անցորդները ստիպված են լինում հաղթահարել ճանապարհից բարձր, որոշ դեպքերում էլ ցածր մայթերը, որոնք մի մասի դեպքում դեռ կիսաքանդ են:

Ըստ պտտվող խոսակցությունների, շինարարական ընկերության եւ աշխատակիցների միջեւ վեճ է եղել,որի արդյունքում էլ աշխատանքներն անավարտ են մնացել: Նախորդ տարի՝ ցուրտ եղանակի ժամանակ աշխատանքները շինարարը դադարեցրեց, դրանք տաքանալու հետ վերևսկսելու խոստումով: Սակայն մինչ օրս Ալավերդու Սարահարթ թաղամասում շինարարները չեն երեւացել:Իսկ մինչ այդ ալավերդցիները ստիպված են սպասել ու քայել քարուքանդ մայթերով:

Հիշեցնենք, որ հիմնանորոգվող ճանապարհի նախագծանախահաշվային արժեքը երկու միլիարդ դրամ էր: Ծրագրի արդյունքում Մ6-Սարահարթ-Սանահին-Ակներ ճանապարհն ամբողջությամբ ասֆալտապատված է, ծրագիրն իրականացվել է պետական բյուջեի ֆինանսավորմամբ:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ