Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների զոհ է դարձել առնվազն 12 պաղեստինցի, այդ թվում՝ մեկ երեխա։
Այս մասին հայտնում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը։
Գործակալությունը հայտնում է նաև, որ մի քանի պաղեստինցիներ վիրավորվել են այն բանից հետո, երբ իսրայելական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Գազայի կենտրոնական հատվածում մի խումբ մարդկանց վրա։
WAFA-ի տվյալներով՝ հրադադարից հետո, որը նախկինում կնքվել էր Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման միջև և ուժի մեջ է մտել հունվարի 19-ից, զոհվել է առնվազն 150 մարդ։