Մարկ Քարնին ստանձնել է Կանադայի վարչապետի պաշտոնը։ Նա և իր կառավարության նախարարները երդվել են անգլերեն և ֆրանսերեն լեզուներով՝ ուրբաթ օրը։ Սպասվում է, որ շուտով նա արտահերթ ընտրություններ կնշանակի։
Այս մասին գրում է BBC-ն։
Քարնին նախկինում ղեկավարել է Կանադայի և Բրիտանիայի կենտրոնական բանկերը։ Նա փոխարինել է Ջասթին Թրյուդոյին՝ Լիբերալ կուսակցության առաջնորդի պաշտոնում։