Սոցցանցերում տարածվել են տեսանյութեր, թե ինչպես է Մագդա անունով փիղը, հրաժեշտ տալիս իր մահացած ընկերուհի Ջենիին։ Նրանք նախկինում միասին ելույթ էին ունենում կրկեսում, ապա տեղափոխվել էին «Տայգան» արգելոց։
Այս մասին գրում է Daily Mail-ը։
Ջենին անսպասելիորեն մահացել է միզաքարային հիվանդությունից։ Մագդան ժամերով փորձել է արթնացնել նրան և չի թողել աշխատակիցներին մոտենալ։