Հայաստանը մնալու է ինքնիշխան. ԱԺ-ում կրքերը թեժացան

Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 15:25 14-03-2025
Հայաստանը մնալու է ինքնիշխան, այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Հայաստանի տարածքային ամբողջականությունը լինելու է պաշտպանված, այնտեղ, որտեղ խաթարված է ամբողջականությունը, սահմանազատման միջոցով վերականգնվելու է»,- նշեց նա։

Միրզոյանի խոսքով՝ հայ ժողովուրդը հնարավորություն է ստանալու ապրելու ու արարելու խաղաղ միջավայրում՝ անկախ ու ինքնիշխան Հայաստանում։

«Որ ասում եք՝ ժողովուրդն ուզում է խաղաղություն, ձեր հետ համաձայն եմ, ես համոզված եմ՝ ժողովուրդն ուզում է խաղաղություն ու սա ձեր՝ Հայաստանի լուծարման խաբեության պատրանքն ու փլուզումն է լինելու, ձեր երազանքը չի կատարվելու»,- դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանին՝ ասաց Միրզոյանը։

Ամենից շատ դիտված