Հավաքականի հերթական պարտությունից հետո Հանրապետական մարզադաշտի մոտ կրքերն ավելի թեժացան

Ներքին Սպորտ Տեսանյութ 5 ամիս առաջ - 23:55 14-11-2024
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն Ազգերի լիգայի որակավորման փուլի նախավերջին տուրում հյուրընկալեց Ֆարերյան կղզիների ընտրանուն` տարվա վերջին տնային խաղն անցկացնելով Հանրապետական մարզադաշտում:

Հանդիպումն ավարտվեց 0։1 հաշվով, ինչից հետո ֆուտբոլասերները ավելի զայրացան՝ պահանջելով ՀՖՖ նախագահ Մելիքբեկյանի և ողջ վերնախավի հրաժարականը։

Ֆուտբոլասերները շեշտեցին, որ ներկայիս իրավիճակը պարզապես խայտառակություն է։

Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը փորձեց լեզու գտնել հավաքվածների հետ, սակայն կրքերն ավելի լարվեցին, և նրան պարզապես հեռացրին տարածքից։

Մանրամասները՝ տեսանյութում։