Նիդերլանդների ԱԳ նախարարն այցելել է հայ-ադրբեջանական սահմանային գոտի
copy image url

Նիդերլանդների ԱԳ նախարարն այցելել է հայ-ադրբեջանական սահմանային գոտի

Ներքին Արտաքին 1 ամիս առաջ - 11:28 13-03-2025
Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը և նրա գլխավորած պատվիրակության անդամները Եվրոպական միության դիտորդական առաքելության ուղեկցությամբ այցելել են հայ-ադրբեջանական սահմանային գոտի։

Այս մասին նշված է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Պատիվ է հյուրընկալել Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպին, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին և Հայաստան այցելած պատվիրակությանը»,- նշված է դիտորդական առաքելության գրառման մեջ։

Ամենից շատ դիտված