Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահն այցելել է Տավուշ
copy image url

Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահն այցելել է Տավուշ

Ներքին 1 ամիս առաջ - 17:32 09-03-2025
Հայաստան հերթական այցի շրջանակներում ՀՅԴ Տավուշի մարզային կառույց էր այցելել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը։ Հայտնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը․

«Գասպար Կարապետյանը, լինելով Տավուշի մարզի մեծ սիրահարը, մշտապես կապի մեջ է նաև Տավուշի մարզային կառույցի հետ։

Հանդիպումն անցավ արդյունավետ քննարկումներով։ Զրուցեցինք Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման անհրաժեշտության, Հայ դատի գործունեության, մեր պետության առջև ծառացած մարտահրավերների, դրանց լուծման ուղիների շուրջ»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված