Ադրբեջանական լոբբին ընդդեմ Հայաստանի տուրիզմի զարգացման․ Հաղպատը դատարկ է 

Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 16:45 09-03-2025
Լոռու մարզի ամենատուրիստական գյուղի՝ Հաղպատի բնակչության զգալի մասը եկամուտ է ստանում զբոսաշրջիկներից։

Հաղպատում 30-ից ավելի գործող հյուրատներ կան, 4 հյուրանոցային համալիրներ ու դրանք ամեն տարի ընդլայնվում են:

Կորոնավիրուսի համաճարակի ու Արցախյան պատերազմի շրջանում մեծ վնասներ կրած ոլորտի ներկայացուցիչները, մեղմ ասած, գոհ չեն եղել նաեւ նախորդ տարի։

Հայ-ադրբեջանական սահմանի՝ Տավուշի մարզից սահմանազատումը, հետո նաեւ հավանական պատերազմի մասին խոսակցություններն անհետեւանք չեն մնում ու ազդում են տուրիզմի ոլորտի վրա։

Հաղպատի՝ զբոսաշրջության ոլորտում երկար տարիների փորձ ունեցողների խոսքով, եկած զբոսաշրջիկները նշում են,որ իրենց երկրներում շատ հաճախ տուրիստական գործակալությունները խուսափում են Հայաստան այցից։

Սրանք, իհարկե, չճշտված լուրեր են, սակայն փաստ է, որ Տավուշի շուրջ ծավալվող իրադարձություններն ազդում են նաեւ հարեւան Լոռու մարզի զբոսաշրջային ոլորտի վրա։

Իսկ 2025-ի տուրիստական շրջանը Հաղպատում արդեն բացված են համարում։

Ամենից շատ դիտված