Հայաստանի ընկերությունները ԵԱՏՄ-ի շրջանակում կկարողանան մասնակցել բժշկական տուրիզմի նախագծին. ԵԱԶԲ
copy image url

Հայաստանի ընկերությունները ԵԱՏՄ-ի շրջանակում կկարողանան մասնակցել բժշկական տուրիզմի նախագծին. ԵԱԶԲ

Ներքին 2 տարի առաջ - 15:35 30-11-2022
Ռուս մասնագետների նախաձեռնած բժշկական տուրիզմի նախագիծը բարձր պատրաստության փուլում է գտնվում, բայց այն ի սկզբանե նախատեսվում է որպես եվրասիական նախագիծ, այսինքն իրականացնողը կոնսորցիումն է լինելու, որի կազմի մեջ կմտնեն ընկերություններ Եվրասիական միության երկրներից, Ղրղզստանից, Ղազախստանից, Հայաստանից և Ռուսաստանից։

Նոյեմբերի 30-ին տեսակամուրջի ժամանակ այս մասին հայտարարեց Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության փոխնախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նա պարզաբանեց, որ քաղաքացիները թվային հարթակի միջոցով կկարողանան համապատասխան առողջական կենտրոններ և բժշկական հաստատություններ գտնել, որտեղ կցանկանան բուժվել։

Ամենից շատ դիտված