Բաքուն և Բրյուսելը քննարկել են ադրբեջանական գազի մատակարարման հարցը
copy image url

Բաքուն և Բրյուսելը քննարկել են ադրբեջանական գազի մատակարարման հարցը

Արտաքին 1 ամիս առաջ - 16:52 08-03-2025
Ադրբեջանն ու Եվրամիությունը պատրաստ են ընդլայնել համագործակցությունը էներգետիկ ոլորտում, մասնավորաբար բնական գազի մատակարարումների հարցում։ Այս մասին հաղորդել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը՝ նշելով, որ նախօրեին Բրյուսելում տեղի է ունեցել էներգետիկ համագործակցության հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպումը։

Խումբը ստեղծվել է Սլովակիայի նախաձեռնությամբ՝ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումների դադարեցումից հետո։ Հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարը և Պետական նավթային ընկերության (SOCAR) փոխնախագահը։

ԵՄ բանակցությունների ընթացքում ներկայացրել են ԵՄ էներգետիկ հանձնաժողովի գլխավոր տնօրեն Լոբիլո Բորերոն և Սլովակիայի փոխվարչապետ Դենիսա Սակովան։

Ամենից շատ դիտված