ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ՝ լիցքավորված փամփշտատուփով
copy image url

ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ՝ լիցքավորված փամփշտատուփով

Ներքին 1 ամիս առաջ - 18:23 07-03-2025
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառությամբ զբաղվող կազմակերպված հանցավոր խմբավորումների դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին Համայնքային ոստիկանության Արաբկիրի և Շենգավիթի բաժինների գործընկերների հետ համատեղ:

Մարտի 1-ին, ժամը 18-ին, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, մայրաքաղաքի Մանանդյան փողոցում նրանք ձերբակալեցին և Շենգավիթի բաժին տեղափոխեցին նույն փողոցի բնակիչ 34-ամյա տղամարդու, որի մոտ ոչինչ չհայտնաբերվեց։

Սակայն, դեպքի վայրի զննությամբ Մանանդյան փողոցի շենքերից մեկի 3-րդ և 4-րդ հարկերի միջնամասում հայտնաբերվեց «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ` 28 փամփուշտով լիցքավորված փամփշտատուփով:

Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։