Բնակչուհին տանիքի մաքրման ժամանակ ինքնաձիգ է հայտնաբերել
copy image url

Բնակչուհին տանիքի մաքրման ժամանակ ինքնաձիգ է հայտնաբերել

Ներքին 2 տարի առաջ - 21:55 29-08-2022
Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 28-ին բաժին է ներկայացել Դավիթաշեն թաղամասի մի բնակչուհի և հայտնել, որ տանիքի մաքրման ժամանակ հայտնաբերել է ինքնաձիգ:

Ոստիկանությունից հայտնում են, որ Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը նշված տան տանիքում հայտնաբերել է «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ և առանց փամփուշտների պահեստատուփ:

Տանտիրուհին հայտնել է, որ ինքնաձիգը պատկանել է Արցախյան պատերազմի մասնակից հանգուցյալ հորեղբորը:
Կատարվում է նախաքննություն:

Ամենից շատ դիտված