Գերմանական Adidas ընկերությունը կրճատում է 500 աշխատատեղ իր կենտրոնակայան Բավարիայում։ Այս մասին գրում է Barrons-ը։
Գործադիր տնօրեն Բյորն Գուլդենը նշել է, որ ընկերությունը պետք է ավելի ապակենտրոնացված աշխատի։ Adidas-ը 2025-ին սպասում է աճի, սակայն այն կարող է լինել ավելի թույլ, քան 2024-ին։