Երևանում տեղացած առատ ձյան հալվելու հետևանքով Երևանի քաղաքի Գայի պողոտայի 8 շենքի շքամուտք մտնելու և աստիճաններով բարձրանալու համար պետք են հատուկ կոշիկներ, քանի որ ամբողջը ողողված է ձնհալի ջրերով, որոնք գիշերները վերածվում են սառցադաշտի։
Բնակիչների խոսքով՝ շենքի ներսով իջնող խողովակներից ջուրը լցվում է աստիճանների, էլեկտրալարերի, գազախողովակների վրա, ինչից հնարավոր է, որ կարճ միացում տեղի ունենա, որից էլ հրդեհ բռնկվի։ Դիմել են Նոր Նորքի թաղապետարան, համատիրություն, սակայն ոչ մեկը մատը մատին չի տալիս։
Մանրամասները՝
սկզբնաղբյուրում: