Ֆրանսիայի կառավարության խոսնակ Սոֆի Պրիմասը հայտնել է, որ նախագահ Էմանուել Մակրոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի հետ քննարկում են միասին Վաշինգտոն մեկնելու տարբերակը։ Այս մասին գրում է TASS-ը։
Ավելի ուշ Ֆրանսիայի նախագահականից՝ Ելիսեյան պալատից, հայտարարել են, որ «այս փուլում» այդպիսի այց այլևս չի քննարկվում։