Սերժանտը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է. ՊՆ-ն մանրամասներ է հաղորդում
copy image url

Սերժանտը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է. ՊՆ-ն մանրամասներ է հաղորդում

Ներքին 3 տարի առաջ - 14:48 07-03-2022
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ մարտի 7-ին՝ ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող։

Նրանցից մեկը, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Վիրավորում ստացած մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։

Ամենից շատ դիտված