Ինձ գյումրեցիները ընդունում են որպես իրենց Սարիկ. Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար  

Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 17:42 05-03-2025
Մարտի 30-ին Գյումրիում կանցկացվեն ՏԻՄ արտահերթ ընտրություններ։ Այսօր վերջին օրն էր, որպեսզի քաղաքական ուժերը պաշտոնապես իրենց մասնակցությունը հաստատեին Գյումրիի ՏԻՄ արտահերթ ընտրություններին, որպեսզի ԿԸՀ-ից ստանան օգտահաշիվներ։

Գյումրիի թիվ 31 ՏԸՀ-ում իրենց մասնակցությունը հաստատելու էին եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն` Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանն է։

Սարիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ գյումրեցիներն իրեն ճանաչում են, իրենց Սարիկ են ասում։

ՔՊ-ի թեկնածուն վստահ է, որ գյումրեցին մարտի 30-ին ճիշտ ընտրություն է կատարելու։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված