Եկեք հանենք մեր վարդագույն ակնոցները․ մենք շատ վատ վիճակում ենք․ Արսեն Թորոսյան

Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 15:53 04-03-2025
Եկեք այնուամենայնիվ մեր վարդագույն ակնոցները հանենք, այս թեման քննարկելիս։ Այսօր ԱԺ-ում ասաց ՔՊ-ական պտգամավոր Արսեն Թորոսյանը՝ վարորդների համար 9 բալի փոխարեն 13 բալ սահմանալու նախագծի քննարկմանը։

«Ես փորձում եմ ամեն դեպքումավելի սթափ նայել իրականությանը։ Հիմա դուք ասում եք, որ այսպիսի իջեցում չի եղել։ Ես ձեզ ուզում եմ հիասթափեցնել, պարոն Խաչատրյան, օրինակ 21-ից 22 թվականների վիճակագրությամբ, 368-ից 320 է իջել, այսինքն ավելի շատ կյանք ենք խնայել, հետևաբար եկեք այնուամենայնիվ չարձանագրենք, որ ամեն ինչ դեպի շատ լավ է գնում, մենք դեռ շատ վատ վիճակում ենք։ Հիմա հարցս կոնկրետ, դուք հաշվե՞լ եք օրինակ 0,25 բալով քանի խախտում է հնարավոր անել 13 բալի դեպքում, երկրորդ գիծ կանգնելով»,- իր հարցն ուղղելով Արմեն Խաչատրյանին՝ ասաց Արսեն Թորոսյանը։

Ամենից շատ դիտված