Բանկերը ներկայացրել են թվեր, թե ինչքան է եղել մուտքերը բանկերի միջոցով և բանկերի միջոցով մուտքերը եղել են մոտավորապես 811 միլիարդ դրամի՝ հայկական բանկերի կողմից, բայց ընկերություններից մեկը, որը նույն անունով ունի ընկերություն վերջում com-ով, նաև կրիպտոարժույթով է ընդունում լիցքավորում։ Այսինքն այս իմաստով բանկային տիրույթից դուրս է այս ընկերությունը և նաև Հայաստանում գրանցված չլինելով տուրքեր չի վճարում, այսինքն փաստացի Հայաստանի Հանրապետության անձնագրով մարդ գրանցվում է տվյալ կայքում, կամ օրինակ մյուս կայքերում և կրիպտոարժույթով լիցքավորում է իր դրամապանակը, դա բանկային շարժով չի երևում։ Այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ԱԺ նիստում իր ներկայացրած օրենքի նախագծի քննարկմանը, որով առաջարկում է բարձրացնել շահումով խաղերի ոլորտի ընկերությունների հարկային բեռը: