Երևանում՝ դատարանի բակում մեղադրյալը ձեռքի շարժումներով ինչ-որ բան է հասկացրել քաղաքացուն, որը վերջինս ընկալել է՝ որպես սպառնալիք. shamshyan.com
copy image url

Երևանում՝ դատարանի բակում մեղադրյալը ձեռքի շարժումներով ինչ-որ բան է հասկացրել քաղաքացուն, որը վերջինս ընկալել է՝ որպես սպառնալիք. shamshyan.com

Ներքին 1 ամիս առաջ - 11:15 04-03-2025
Փետրվարի 27-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Արշակունյաց պողոտայի 24/1 հասցեում գտնվող Երևան քաղաքի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ Շենգավիթի նստավայրի բակում դատական նիստի ավարտից հետո գործով մեղադրյալ, Երևանի բնակիչ 62-ամյա Նիկոլայ Մ․-ն սեռական օրգանի շրջանում ձեռքի շարժումներով ինչ-որ բան է հասկացրել Երևանի բնակիչ 61-ամյա Կարեն Խ․-ին, ինչը նա որպես սպառնալիք է ընկալել։

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ Նիկոլայ Մ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված