SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, փետրվարի 21-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով Շիրակի փողոցից ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 42-ամյա Տիգրան Գ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ոստիկանությունում վերջինիս մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 2 հատ մոխրացած հետքերով կաթուցիչ, 0.76գ և 2.94գ մաքուր քաշերով դեղնականաչավուն «Մարիխուանա» տեսակի թմրանյութի նմանվող զանգված։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Տիգրան Գ․-ն ոստիկաններին հայտնել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրանյութ, պատկանում է իրեն և իր անձնական օգտագործման համար է:
Ֆոտոլրագրողի տեղեկություննեորով Տիգրան Գ․-ն աշխատում է «Դերժավա» ընկերությունում, որպես վաճառքի մենեջեր։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում