Ընտրությունների երկրորդ փուլից հետո Գունբան ընտրվել է Աբխազիայի նախագահ
copy image url

Ընտրությունների երկրորդ փուլից հետո Գունբան ընտրվել է Աբխազիայի նախագահ

Արտաքին 1 ամիս առաջ - 14:27 02-03-2025
Աբխազիայի նախագահական կրկնակի ընտրություններում հաղթել է փոխնախագահ Բադրա Գունբան, ճեպազրույցում հայտարարել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Մարշանը։

«Ձայների նախնական հաշվարկի արդյունքներով՝ նախագահի թեկնածու Բադրա Գունբան հավաքել է ձայների 54,73 տոկոսը, նրա մրցակից Ադգուր Արձինբան՝ 41,54 տոկոսը»,- ասել է նա։

Ընտրացուցակներում ընդգրկվել է 143 651 մարդ, իսկ կրկնակի ընտրություններին մասնակցությունը կազմել է 70 տոկոս։ Ընդհանուր քվեարկել է 100 412 ընտրող։ Բոլոր թեկնածուներին դեմ է քվեարկել 2065 մարդ։ 1687 քվեաթերթիկ անվավեր է եղել:

Ընտրությունների վերջնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի քվեարկությունից հետո եռօրյա ժամկետում:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի