Խնդրանք է Ռուբեն Վարդանյանին, որ դադարեցնի հացադուլը. Մանե Թանդիլյանը հացադուլ է սկսել
copy image url

Խնդրանք է Ռուբեն Վարդանյանին, որ դադարեցնի հացադուլը. Մանե Թանդիլյանը հացադուլ է սկսել

Ներքին 1 ամիս առաջ - 10:11 02-03-2025
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը ու եւս երկու հոգի՝ Արտավազդ Ալավերդյանը եւ Վարդան Ավագյանը, «Ազատության» հրապարակում այսօրվանից հացադուլ են հայտարարել:

«Խնդրանք է Ռուբեն Վարդանյանին մեր ու նաեւ իմ կողմից, որ դադարեցնի տեւական հացադուլը: Այսօր 12-րդ օրն է: Ամեն օր նրա կյանքին վտանգ է սպառնում, եւ կարող են մահացու լինել հետեւանքները: Հետեւաբար, մենք մեր մարդկային խնդրանքով ենք իրեն դիմում, որ իր կարիքը մեր երկիրը ունի, խնդրում ենք պահպանել իր առողջությունը, վերադառնալ Հայաստան օր առաջ: Մենք էլ ինչ-որ կարողանում ենք, պիտի անենք:

Ես հասկանում եմ, որ Ռուբենը դա սկսել է մի շարք անգործությունների հետեւանքով՝ պատկան մարմինների, միջազգային հանրության եւ Հայաստանի իշխանությունների, մնացած այն բոլոր օղակների, որոնք պաշտոնապես պարտավոր են ամենօրյա ռեժիմով այս հարցով զբաղվել, որպեսզի հայ գերիները վերադառնան հայրենիք: Բայց դա տեղի չի ունենում:

Մասնավորապես, ուզում եմ Ռուբենն իմանա, որ իրեն այստեղ սպասում են, մենք չենք ուզում, որ իր կյանքին այդ միջոցով վնաս տրվի: Եվ խնդրում ենք, որ դադարեցնի հացադուլը»,- ասաց տիկին Թանդիլյանը Aravot.am-ին:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված