Հունաստանի մայրաքաղաք Աթենքում բողոքի ակցիաներ են տեղի ունենում 2023 թվականին տեղի ունեցած երկաթուղային վթարի երկրորդ տարելիցի կապակցությամբ, որի հետևանքով 57 մարդ էր զոհվել։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Ցուցարարները պայթուցիկներ են նետել ոստիկանների վրա, իսկ ոստիկանները պատասխանել են արցունքաբեր գազով՝ մարդկանց ցրելու համար։
Ցուցարարները բողոքում են, որ երկու տարի է՝ ինչ վթարի մեղավորները չեն պատժվում, քանի որ իշխանությունները պաշտպանում են մեղավորներին։