Ռուբեն Վարդանյանի ազատումը խաղաղության օրակարգի 1-ին հարցն է
copy image url

Ռուբեն Վարդանյանի ազատումը խաղաղության օրակարգի 1-ին հարցն է

Ներքին Միտք 1 ամիս առաջ - 09:09 01-03-2025
Ռուբեն Վարդանյանը հերոսական պայքարի օրինակ է ծառայում։ Նա հիրավի՝ անելանելի իրավիճակում է հայտնվել, սակայն հերոսաբար շարունակում է պայքարը։ Նա մինչև վերջին տարիները հեռու է եղել քաղաքականությունից, զբաղվել գործարարությամբ և մեծ հաջողությունների հասել։ Սակայն թողել է ամեն ինչ և միացել Արցախի ազատության համար պայքարին։ Այսօր էլ շարունակում է պայքարել։ Հացադուլի դիմելու հուսահատ քայլը վկայում է նրա ոգու արիության, մինչև վերջ պայքարելու հաստատակամության, չհանձնվելու մասին։

Այս օրերին Ռուբեն Վարդանյանի որդին, պաշտպանը, բազմաթիվ հասարակական, քաղաքական կազմակերպություններ դիմում են միջազգային հանրությանը, աշխարհի առաջնորդներին, ՀՀ վարչապետին, ակնկալելով գործուն քայլեր Բաքվում դատվող մեր հայրենակիցներին ազատելու հարցում։ Ովքե՞ր իրական անելիք ունեն կամ իրապես կարող են նպաստել նրանց ազատմանը։

Ռուբեն Վարդանյանը Արցախ գալով, կագնել է Արցախի ազատության համար պայքարի քաղաքական առաջնագծում, ռիսկի ենթարկել կյանքը։ Նրան ազատելու հարցում պարտավոր են ջանք գործադրել Արցախի ազատության գաղափարի ջատագովները, նախկին նախագահները, եկեղեցին, որոնք միջազգային կապեր, ազդեցության լծակներ և ռեսուրսներ ունեն։ Սա բարոյական պարտավորություն է, քանի որ Բաքվի դատարանի մեղադրյալի աթոռին հայտնված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանը մինչև վերջ չեն հանձվել, արիաբար հրաժարվել են կատարել ռուս-ադրբեջանական զավթիչների վերջնագրերը։ Հիմա Արցախի ազատության ջատագովների պատասխան աջակցությունը հայտնելու ժամանակն է։

Ռուբեն Վարդանյանին և մյուսներին ազատելու հարցում լուրջ անելիք ունի ՀՀ իշխանությունը։ Խնդիրը զուտ մարդու իրավունքների, մարդասիրության համատեքստում ներկայացնելն ու խորհրդապահական նամակագրությունները բավարար չեն։ Բավարար չէ նաև միջազգային ամբիոններից այս հարցի մասին իմիջիայլոց խոսելը։ ՀՀ իշխանությունը պարտավոր է և կարող է անել ավելին, Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման հարցը դարձնելով հայ-ռուսական, հայ-թուրքական, հայ-ադրբեջանական օրակարգի հարց։ ՀՀ իշխանությունը նաև ջանք պիտի գործադրի, որ ՄԻԵԴ-ն ու ՄՔԴ-ն այս կեղծ դատավարությունները իրավական ու բարոյական խայտառակություն, մեր հայրենակիցներին Բաքվի բանտերում անազատության մեջ պահելու յուրաքանչյուր րոպեն նոր հանցագործություն որակեն։

Եվ ամենակարևորը՝ հացադուլ հայտարարած Ռուբեն Վարդանյանը հույս է ներշնչում համայն հայությանը, որ Արցախի ազատության պայքարը նահանջի ճանապարհ չունի։ Ենթադրաբար՝ Բաքվում ևս գիտակցում են, որ կա՛մ Ռուբեն Վարդանյանն ու մյուսներն ազատ կարձակվեն, կա՛մ Արցախի ազատության համար պայքարը կվերսկսվի նոր թափով, նոր ուժգնությամբ, նոր ոգևորությամբ ու կհասնի նոր՝ ավելի մեծ հաղթանակների։

Ուստի՝ նորից հիշեցնենք խաղաղության ջատագովներին, որ չբարեկամենրը Բաքվում պատանդներ են պահում, որ ձգձգեն խաղաղության բանակցությունները։ Հետևաբար՝ նրանց ազատ արձակմամբ են սկսելու խաղաղության իրական բանակցությունները։ Այսինքն՝ Ռուբեն Վարդանյանի և մյուսների ազատ արձակումը խաղաղության օրակարգի առաջին հարցն է։

Պարզ ասած՝ խաղաղությո՞ւն եք ուզում՝ Ռուբեն Վարդանյանին ազատ արձակեք։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ