Կառավարությունը հակասում է ինքն իրեն. թվային դրոշմապիտակների ոդիսականը. Փաստ
copy image url

Կառավարությունը հակասում է ինքն իրեն. թվային դրոշմապիտակների ոդիսականը. Փաստ

Մամուլ 1 ամիս առաջ - 08:54 01-03-2025
«Փաստ» օրաթերթը գրում է.

Փետրվարի 6-ին ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց թվային դրոշմավորման անցնելու նոր նախագիծը: Այն ենթադրում է դատա մատրիքս հատուկ թվային ծածկագրի կիրառություն և տվյալների ներկայացում ազգային օպերատորի՝ E-Mark համակարգի միջոցով: Ըստ պաշտոնական մեկնաբանման, այս մեխանիզմը նպատակ ունի էականորեն բարձրացնել ստվերի դեմ պայքարի արդյունավետությունը, ապահովել ապրանքների հետագծելիությունը շուկա՝ մուտքից մինչև վերջնական վաճառք և շրջանառությունից դուրսբերում։

ՊԵԿ նախագահի խոսքով, ըստ էության, հին համակարգը եղել է ոչ հետագծելի. «Նոր համակարգը պետությանը հնարավորություն է տալիս հատի ճշտությամբ վերահսկել ապրանքների շարժը և, հետևաբար, նաև ստվերի հանդեպ վերահսկողություն ունենալ, ինչպես նաև թույլ տալ այս համակարգը ինտեգրել այլ պետական մարմինների համակարգերի հետ և ապրանքների շրջանառության ամբողջ ցիկլը վերահսկել»։

Հաշվի առնելով ՊԵԿ նախագահի ներկայացրած տեղեկությունը՝ ակնհայտ է, որ պետությունն իր քաղաքականությունն ուղղում է դեպի թվայնացում։ Ավելին, արդեն իսկ կասկածի տակ է դրվում տարիներ շարունակ գործող՝ ֆիզիկական դրոշմապիտակների կիրառմամբ դրոշմավորման և հետագծելիության ապահովման արդյունավետությունը։ Հատկանշական է, որ վերջին 10 տարվա ընթացքում հին թղթային դրոշմապիտակներով դրոշմավորման վրա ծախսվել է շուրջ 60 միլիարդ դրամ։

Չնայած նշյալին, պետական գնումների համակարգում 2025 թվականի փետրվարին նախատեսված է ՊԵԿ-ի կարիքների համար 1,6 միլիարդ դրամի դրոշմապիտակների տպագրության գնման հրավեր, որի կիրառությունը, ըստ ՊԵԿ-ի, արդյունավետ չէ և չի ապահովում հետագծելիություն։ Այս հանգամանքը առաջացնում է կարևոր հարցեր. եթե կառավարությունը որդեգրել է թվայնացման քաղաքականություն, ապա արդյո՞ք նման մեծածավալ ֆինանսավորումը չի հակասում այդ մոտեցմանը։

Կան մտահոգություններ, որ հնարավոր է՝ որոշ շահագրգիռ գործարարներ, շարունակելով «հին ավանդույթները», կարողանում են ազդեցություն ունենալ պետական որոշումների վրա՝ նպաստելով իրենց շահավետ պետական գնումների առաջմղմանը։

Այսպիսով, կառավարությունը կանգնած է ռազմավարական ընտրության առջև՝ կա՛մ հետևողականորեն պայքարել մաքսանենգության, ստվերային շրջանառության և հարկերը թաքցնելու դեպքերի դեմ, կա՛մ պահել որոշ բիզնես շրջանակների տնտեսական շահերը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
23:32 Գյուղում 50 տղա ու էդքան էլ չամուսնացած աղջիկներ ունենք, մարդիկ վախենում են ընտանիք կազմել. Հայկավանի բնակիչ
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
15:41 ՀՅԴ-ն կուսակցություն չէ, այլ՝ ախտորոշում, ժամանակն է դրան տալ ճշգրիտ ձևակերպում՝ «գլխուղեղի դաշնակիզմ»